s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

s.

σφραγίς, ἁποσφράγισμα sigillum, signaculum, signum. (ի ձայնէս Կնի, Զկնի, որ եւ ՀԵՏ, ԶՀԵՏ) Հետք իրաց տպաւորելոց. նշան մատանւոյ. դրոշմ. տիպ. եւ Իր տպաւորիչ զհետս իւր, որպէս Կնքոց. Մատանի. եւ այլն. մէօհիւր՝ կոխածը, եւ կոխօղը, մատնէհար. եբր. խօթամ.

Քանակ կնքոյ. (Ել. ՟Ի՟Ը. 11. 36։ ՟Լ՟Թ. 6։)

Դնել իբրեւ զկնիք. (Երգ. ՟Ը. 6։ Անգ. ՟Բ. 24։)

Եբեր նմա զպարկսն կնքօքն հանդերձ. (Տոբ. ՟Դ. 6։)

Կնիք յաջոյ ձեռին իմում. (Երեմ. ՟Ի՟Բ. 24։)

Ողջ են կնիքդ. (Դան. ՟Ժ՟Դ. 16. իբր կնիքք.)

որպէս եւ (Շար.)

Քեւ լուծման կնիք դատապարտութեան։

Մի՛ լուծաներ զկնքեալ զկնիք արքունական պատկերիդ. (Նար. ՟Հ՟Ը։ (որ է կնքեալ նմանութիւնն)։)

Կնիքն, եւ նկարագիր իւր. (Նար. ՟Լ՟Ը։ (որ է մատանին կնքօղ։))

Որպէս կնիքդ բազում էութիւնս ի կերպարանս իւր գաղափարելով՝ անկեղծ եւ անփոփոխ կայ մնայ. (Փիլ. լին. ՟Բ. 114։)

Նմանութեամբ ասի.

Կնիք արդարութեան, կամ առաքելութեան, կամ նմանութեան. (Հռ. ՟Դ. 11։ ՟Ա. Կոր. ՟Թ. 2։ Եզեկ. ՟Ժ՟Ը. 12։)

ԿՆԻՔ. որպէս Դրոշմ կամ նշան խաչի ի ճակատս.

Դրոշմ զգայութեան եւ կնիք ի դէմս ամենից։ Ախոյան եւ կնիք ընդդէմ թշնամւոյն. (Շար.։)

Արարեալ զկնիքն քրիստոսի ի դէմս իւր։ Կնքեաց զինքն ի կնիքն քրիստոսի. (ՃՃ.։)

Առնոյր զճշմարտութեան եւ զյանդիմանութեան նշան յաղթութեան, որ կոչի ըստ մերում լեզուի կնիք. (Տօնակ.։)

ԿՆԻՔ. որպէս Մկրտութիւն, եւ դրոշմ.

Տա ետու կնիք եւ տանն ստեփանայ. յն. մկրտեցի. (՟Ա. 16։)

եկն յիսուս կնիք առնուլ ի յովհաննէ. (Եփր. համաբ.։)

Գայ խոնարհութեամբ կնիք առնուլ ի ծառայէն. (Իգն.։)

այս հոգին սուրբ եկն էջ ընդ կնիք առնուլն տեառն. (Կոչ. ՟Ժ՟Է։)

Եւ ապա կնիք ետ նմա. (Եւս. պտմ. ՟Գ. 23։)

Ետ նոցա զառ ի քրիստոս կնիքն. (Ճ. ՟Ա.։)

եթէ չգործէ ինչ նովաւ աստուած, ոչ կնիքն քո կնիք է, եւ ոչ խորհրդոցն հաղորդ լինիցիս. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Բ։)

Հաւատաց ի քրիստոս եւ մկրտեցաւ մամելքտա, եւ առ զնա քոյր իւր ի կնքոյ. (Հ. կիլիկ. (այսինքն ընկալաւ յաւազան որպէս կնքամայր)։)

Եթէ կանխաւ ըմբռնեցես զքեզ կնքովս. (Ածաբ. մկրտ.։)

Կնիքս այս. (ձեւ դրոշմի). (Մաշտ.։)

ԿՆԻՔ ԲԱՆԻ. որպէս Լրումն, հաստատութիւն, վճիռ. դատակնիք.

Զի մի՛ յաճախեսցի բանս առաւելութեամբ վկայութեանց, կնիք դնեմք սորին ըզտեսիլն անտոնի։ այս հօր աստուծոյ է շնորհակալութիւնս, զոր կնիք դնէ գոհացողական աղօթից. (Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. սղ.։)

Վասն որոյ եւ զկնիքն յետոյ ի վերայ դնէ. ոչ կարէք աստուծոյ ծառայել եւ մանանայի. (Երզն. մտթ.։)

Լուծեր զկնիք դատապարտութեան մերոյ. (Շար.։)

ԿՆԻՔ ՀՕՐ. Իսկական նկարագիր էութեան նորա Որդի. էական պատկեր. χαρακτήρ.

Որ կերպարան եւ կնիք հօր։ Հօրն երկնաւորի սահման եւ բան եւ կիք։ Ամենափայլ ճառագայթ, անյեղլի կնիք։ Զճառագայթդ փառաց եւ զկնիք անքնին խորհրդոցդ հօր. (Շար.։ Խոսր.։ Նար. ՟Գ. ՟Հ՟Ե։)

• , ո հլ. (Տոբ. թ. 6 ունի կնքօք, որ ուղղելի է կնքովք) «կնիք, մոհր» ՍԳր. «դրոշմ, մկրտութիւն» Ա. Կոր. ա. 16. Կոչ. եւս. պտմ. Ոսկ. բ. տիմ. բ. «խօսքի վերջը, վախճանը» Լմբ. Նար. որից կնքել «կնիք դնել, մոհրել» ՍԳր. «ամրափակել, կնքի տակ պահել» ՍԳր. Սեբեր. «հաստատել, վկայել» Յկ. գ. 33. զ. 27. Հռ. ժե. 28. «մը-կըրտել, դրոշմել, խաչակնքել» Եփես. ա 13. դ. 30. դատակնիք Եղիշ. Նար. անկնիք Սեբեր. Ոսկ. յհ. ա. 6. եօթնակնքեան ԱԲ. նախակնիք Սարկ. լուս. խաչակնիք Երզն. լուս. խաչակնքել Գնձ. կնքիչ Եփր. եփես կնքոց Պտմ. աղէքս. կնքումն Նանայ, Պիտ. կնքահայր Շնորհ. կնքամայր Մարթին. նո-րակնիք «նոր մկրտուած» (նորագիւտ բառ) Ոսկ. տտրկ. տող 57. կնքատու Սեբեր. Ա-գաթ. կնքաւոր «մկրտեալ» Եփր. հռ. 9. Ոսկ. եփես. «կնքահայր» Կանոն. կնքամոմ, կըն-քապահ (նոր գրականի մէջ). ռամկական ձևով են կնունք «դրոշմ, մի բանի վրայ դրոշմուած ձև կամ պատկեր» Սոկր. 268. կնուք, կնունք «մկրտութիւն» Երզն, խրատ. Ոսկիփ. անկնունք Մանդ. կնքուիլ «մկըր-տուիլ» Վրդ. պտմ. էջ 161. նորակնուք Նիւս թաղմ. Վրք. հց։

• = Ասուր. [other alphabet] ︎ [other alphabet] lku-nuuk ku (kunukku) «կնիք», kanīku «կընքուած բան», ակկադ. qanaqu «կնքել» (Strass-maier, Alphabetisches Verzeichniss der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 566 և Delitzsch, Assyrisches Handwor-terbuch, էջ 589)։ Այս բառը ասորերէնի մէջ գոյութիւն չունենալով՝ ասուրական փոխա-ռութեան ենթադրութիւնը հայերէնում՝ աւե-լի ևս է հաստատւում։ Նկատելի է նաև որ ասորեստանցին ունի երկու ձև (kunukku և kaniku), առաջինը u ձայնաւորով և երկ-րորդը ī ձայնաւորով. և այդ երկուսն էլ պահուած են հայերէնի մէջ։-Հիւբշ. 308։

• ՆՀԲ կնի, զկնի բառից։ Reiff, Pyc-cко-фрaнц. cлов. CI. 1835, I. էջ 415բ չին. king բառից (այն է չինա-կան սրբազան մատեանը, որ ունի չորս մաս՝ l-king, Si-king, Su-king Iu-king)։ Müiller SWAW 42 (1863). 25Ո և WZKM 8 (1894), էջ 189 կցում է պրս. [arabic word] nigīn «մատանու քար» ձե-ւին։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm. Stud. § 1167։ Հիւնք. պրս. nigīn։ Jensen, Hitt. u. Arm. 212 փո-խառութիւնը վերագրում է հաթեան շըր-ջանին։ Տե՛ս նաև Հիւբշ. Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 28։

• ԳՒՌ.-Շտ. կնուք, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. Սլմ. Տփ. կնունք, Ագլ. կնունք, կնօնք, Մկ. Վն. կնունք, Հմշ. Սեբ. Սչ. Տիգ. զնունք, Մրղ. Շմ. կունունք, Ննխ. Պլ. Ռ. գունունք, Սվեդ. գնէօնք, Ասլ. գնիւնք, գնիւ՝ Հճ. գmնունք, Գոր. Ղրբ. կնօնք, Ոզմ. կնօք՝, Զթ. գօնունք։-2. Ջղ. Սլմ. Վն. կնքել, Ագլ. Շմ. Ոզմ. Տփ. կնքիլ, Սչ. գնքել, Պլ. գնքէլ, Խրբ. գնքիլ, Ասլ. գնքէ՝լ։-Այս բոլորը կրօ-նական բառեր են. այսպէս կնունք «երա-խայի մկրտութիւն», կնքել «երախան մկըր-տել» ևն. միայն Տփ. կնքիլ նշանակում է նաև «կնիք զարնել, մոհրել»։-Հմմտ. նաև կնքահայր>Սեբ. գնքահար, Ախց. կնկըհար, Ասլ. Ննխ. Պլ. Ռ. գնգահար, Ակն. Սչ. գնգը-նար, Հմշ. գնքէր.-կնքամայր>Ախց. Ասլ. Ննխ. Պլ. Ռ. կնքամար, Սչ. գնքըմար, Ակն. հինքամար, էնկիւրիի թրքախօս հայոց բար բառով՝ ինքամար (Բիւր. 1898, 789), Ատն ընքամէր (Արևելք 1888, նոյ. 8-9).-կըն-քաւոր> Տփ. կնքավուր, Շմ. կունքօօր, Տիգ. ինք'mվուր, Մկ. ք'աւոր, Ալշ. Մշ. Ջղ. Սլժ քավոր, Երև. քավօր, Վն. ք'ավոր, Որմ. քiա-վուր, Մրղ. քավըիր.-կնքապապ> Զթ. գըն-քաբօբ, Հճ. գնքաբօբ, ընքաբօբ, Ակն. հին-քաբաբ, Ատն. ընքաբաբ, էնկիւրիի թրք. հյ. ինք'աբաբ, Ալշ. Մշ. Չրս. քաբաբ, Սվեդ. բուբ. -կնքամամ > Մշ. քամամ։-Նոր բա-ռեր են կնունքճաշ, կնունքահաց. կնքակին կննքատուն, կնքուատէք, կքտուկ։

• ՓՈԽ.-Հայ բոշ. կավրավ «կնքահայր, սանահայր» (գւռ. քաւոր ձևից), գնչ. kirvo, kirivó, kivro «կնքահայր», որից գնչուերէնի օրէնքով իգական՝ kirvi «կնքամայր». բո-լորն էլ մեր քաւոր բառից են. (A. Paspatu սոանց համար գրում է. «Որչափ ինձ ծա-նօթ է՝ չկայ նման մի բառ՝ որ կարենայ սրան ծագում տուած լինել»։ Ի ղուր ուրեմն համեմատում է սանս. kurvat «արարեալ» ռառի հետ, որ այստեղ գործ չունի)։-Քաւոր ձևից են փոխառեալ նաև քրդ. քիրվա, քիվ-րա, քրիվա «թլփատութեան ծէսի ժամանակ կնքահայր եղող անձը». այս բառով են կո-չում հայերը քրդերին՝ բարեկամական լեզ-ւով. այս տիտղոսը ծագում է նրանից, որ շատ քրդեր «Հայոց կնքահայր կը լինին խաչ բռնելով կամ այլոց բռնել տալով. այ-ռուհետև այր քուրդն փեսայի տան քրիվան է և անոր պաշտպանն նեղ վայրկեաններու մէջ»։ (Այս քրդ. բառը չէ նշանակած Justi. ունին միայն Ճանիկեան, Հնութ. Ակնայ, էջ 71 և Միրախորեան, Նկարագրական ու-ղևորութիւն 1885 Պօլիս, հտ. Գ. էջ 219)։ Իբր թրք. բառ յիշում է նաև Будaговъ 2, 125 օ︎ kirve ձևով և ասում է թէ գոր-ծածաևան է Անդրկովկասում ու մի քանի գաւառներում, ինչ. Ղարաբաղ, Շամախի. նուխի. իսկ Ատրպատականում չի գործած-ւում. նշանակում է «կնքահայր», ինչաես երևում է թուրք մոլլաների գրած չափաբե-ոական մատեաններից և է այն անձը՝ որ թլփատութեան ժամանակ գրկում է մանու-կին. այդ առթիւ մանկիկին նուիրում է ամ-Արմատական բառարան-39 բողջ մի հագուստ և իրաւունք ունի մինչև մանկիկի ծնողների հարեմը մտնեւու։-Թուրքերէնի վրայով անցնելով հյ. կնիք բառը տուել է նաև հունգ. könyv «գիրք», մորդվին. kon՛ov «թուղթ», հսլ. kun՛iga, ռուս. книга. ուկր. knyha, բուլգար. kniga, սերբ. knjgga, չեխ. kniha, լեհ. kslega «գիրք, թուղթ, սաղմոս, խաղաթուղթ-ևն», այս կարծիքը առաջարկել է նախ Mikkola. l*inn-ugr. Forschung. 2, 77 և 1, 113՝ մեկնելով ասուրական kunukku ձևից, որ հաստառում են թուրքերէնի միջոցով՝ Pe-dersen KZ 39, 464 և 40, 189, Munkäcsi. Keleti szemle 2, 312, որ և ընդունում է Berneker 664՝ իբրև ամենից աւելի հաւա-նականը՝ սլ. kun՛iga «գիրք» բառի համար տռուած բացատրութեանց մէջ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անկնիք

Դատակնիք, կնքի, կնքաւ

Կրկնակնիք, քաց

Նորակնիք, կնքի

Voir tout